00:00:00

Մեծ Բրիտանիան ռազմատեխնիկա է ուղարկում Գերմանիա՝ դիմակայելու վտանգին Ռուսաստանի հետ պատերազմի դեպքում

16:58, 26 նոյեմբեր 2021 Հասարակություն

Մեծ Բրիտանիան նախատեսում է հարյուրավոր ռազմական տեխնիկա ուղարկել Գերմանիա՝ Ռուսաստանի հետ հիպոթետիկ պատերազմի բռնկման դեպքում պատրաստ լինելու համար: Այս մասին գրում է The Times պարբերականը՝ հղում անելով ցամաքային զորքերի հրամանատար, գեներա-լեյտենանտ Ռալֆ Վուդդիսին: Բանակի մասշտաբային վերափոխումների ֆոնին Լոնդոնը մտադիր է 3 նոր ռազմաբազա կառուցել, որոնք տեղակայված կլինեն Գերմանիայում, Քենիայում և Օմանում: «Յուրահատուկ ուշադրություն եմ դարձնում Գերմանիային, ուր մենք զգալի թվով զրահատեխնիկա ենք տեղափոխում»,- նշել է հրամանատարը՝ հավեելով, որ դա կհեշտացնի լրացուցիչ ուժերի ուղարկումը Լա Մանշ նեղուցով: Նրա խոսքով՝ նոր ստորաբաժանումները կներառեն Challenger 3 տանկերի կատարելագործված տարբերակները, Boxer զրհափոխադրիչները, Ajax թրթուրավոր մարտական մեքենաները, հրետանային զենք և ականների հայտնաբերման միջոցներ ու անօդաչուներ: Ենթադրվում է, որ ավելի քան 250 մարդուց կազմված անձնակազմ կտեղակայվի այնտեղ՝ Ռուսաստանի հետ պատերազմի դեպքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր