00:00:00

Ադրբեջանը հայկական կողմին երկու գերեվարված զինվորի է փոխանցել

15:39, 26 նոյեմբեր 2021 Հասարակություն

Ադրբեջանը հայկական կողմին երկու գերիների է փոխանցել, որոնցից մեկը գերեվարվել էր նոյեմբերի 16-ին տեղի ունեցած ռազմական բախումների ժամանակ: Գերիների վերադարձի մասին հաղորդում է տարածել Ադրբեջանի՝ Ռազմագերիների, ձերբակալված անձանց և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը: Ինչպես հաղորդվում է, խոսքը նոյեմբերի 16-ին գերեվարված Արին Ժիրայրի Արամյանի (03.03.1993 ծնված) և Միհրան Էրնեստի Մուսայելյանի (13.09.2000 ծնված) մասին է: Վերջինս գերեվարվել է Լեռնային Ղարաբաղի Ակնայի շրջանում: Նշվում է, որ Արին Արամյանին անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր