00:00:00

Ուրվագծվում է Ադրբեջանի ներխուժման 2 ուղղություն՝ թշնամու վերահսկողության տակ անցած գերիներով և դիրքերով. Աբրահամյան

14:49, 26 նոյեմբեր 2021 Հասարակություն

Գլխավոր դատախազությունը երեկ հայտնեց, որ նոյեմբերի 16-ին կորցրած դիրքի և գերեվարման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում գումարտակի հրամանատարի պաշտոնակատար է կալանավորվել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ուշագրավ է այն հանգամանքը, որ այդ հրամանատարը պատասխանատու է եղել բնագծի Ջերմուկի տեղամասի համար։ Ընդ որում՝ խոսվում է այդ ուղղությամբ 11 գերեվարվածների և 2 զոհի մասին։ Սա այն դեպքում, որ ադրբեջանական ագրեսիայի օրերին տպավորություն կար, որ գործողությունների հիմնական թատերաբեմը սահմանագծի Գորայք-Սիսիան հատվածն է, իսկ Ջերմուկի ուղղությամբ ընդամենը լարված իրավիճակ էր և փոխհրաձգություն։ Այս պահին փաստացի ուրվագծվում է ադրբեջանական ներխուժման 2 ուղղություն՝ թշնամու վերահսկողության տակ անցած գերիներով և դիրքերով։ Եթե Ջերմուկի տեղամասում 11 գերեվարված և 2 զոհ է այդ օրերին արձանագրվել, ապա սահմանագծի Գորայք-Սիսիան հատվածում, ստացվում է 4 զոհ և 21 գերեվարված, եթե հաշվի ենք առնում ավելի վաղ ներկայացված պաշտոնական թվերը։ Ադրբեջանի վերջին ագրեսիան հայկական կողմի համար զուտ ագրեսիա չէր, այն բացի կորսված դիրքերի և 3 տասնյակի հասնող գերեվարման դեպքերից, մեր պետության համար չհանձնած քննություն էր, որտեղ «վատ սովորողի» կարգավիճակով հանդես եկող իշխանությունը շարունակում է տապալել հնարավորը, սակայն հանրությանը դեռ համոզում է, որ իր քվեով է այդ գործընթացի մեջ մտել և ուրեմն իր «անբարարար գնահատականները» ընդունելի է Հայաստանի քաղաքացիների մեծամասնության համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր