00:00:00

Նավթի համաշխարհային գները նվազել են ավելի քան երկու տոկոսով

14:39, 26 նոյեմբեր 2021 Հասարակություն

Նավթի համաշխարհային գներն ուրբաթ առավոտյան ընկել են կորոնավիրուսի նոր շտամի ի հայտ գալու մասին լուրերից հետո, ինչի կապակցությամբ ներդրողները գնահատում են պահանջարկի հեռանկարները, վկայում են աճուրդների տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Մոսկվայի ժամանակով ժամը 07:29-ի դրությամբ Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների գինն ընկել է 2.04 տոկոսով՝ հասնելով 80.54 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, WTI-ի գինը՝ 2.62 տոկոսով՝ հասնելով 76.33 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Ավելի վաղ Հարավային Աֆրիկայում վիրուսի նոր շտամ էր հայտնաբերվել, որը պոտենցիալ կերպով կարող է ավելի վտանգավոր լինել, քան մյուսները, ինչի կապակցությամբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) ուրբաթ օրը շտապ նիստ է հրավիրում՝ պոտենցիալ արագ տարածվող շտամը քննարկելու համար: Նավթային թրեյդերները մտավախություններ ունեն, որ կորոնավիրուսի վտանգավոր շտամի առաջացման հետ կապված ավելի շատ երկրներ կարող են խստացնել կարանտինային սահմանափակումները, եւ դա կնվազեցնի նավթի պահանջարկը։ Իրավիճակը հատկապես մտահոգիչ է այն ֆոնին, որ մի շարք երկրներ հումք են բաց թողել իրենց ռազմավարական պաշարներից: Vanda Insights-ի հիմնադիր Վանդանա Հարին, որին մեջբերում է Bloomberg-ը, կարծում է, որ, չնայած կորոնավիրուսի հետ կապված մտահոգություններին, ՕՊԵԿ+-ը հավատարիմ կմնա արտադրությունը մեծացնելու պլաններին, բայց եթե վիրուսի նոր տեսակը «մեծ խնդիր» դառնա, դաշինքը կարող է դադարեցնել այն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր