00:00:00

ԱՄՆ-ում մեկտեղանոց թռչող ափսեի նախատիպ է ստեղծվել

03:23, 26 նոյեմբեր 2021 Հասարակություն

Ամերիկյան Zeva Aero ընկերությունը ցուցադրել է Zeva Zero մեկտեղանոց թռչող ափսեի տեսքով ինքնաթիռի իրական չափի նախատիպը։ Այս մասին գրում է Around the world ճանաչողական պորտալը`  վկայակոչելով Zeva Aero-ն: Zeva Zero-ն ածխապլաստիկ սկավառակ է՝ մոտ 2.4 մ տրամագծով եւ 317 կգ քաշով։ Սկավառակի երկու կողմերում տեղադրված են կոաքսիալ պտուտակներով երկու էլեկտրական շարժիչներ: Ինքնաթիռը բարձրանում եւ վայրէջք է կատարում ուղղահայաց, իսկ բարձրանալուց հետո անցնում է հորիզոնական դիրքի: Zeva Zero-ն ունի մոտավորապես 80 կմ հաշվարկային հեռավորություն, իսկ առավելագույն արագությունը՝ 257 կմ/ժ: Ենթադրվում է, որ օդաչուները Zeva Zero  կմտնեն հատուկ լյուկի միջոցով, իսկ հորիզոնական թռիչքի ժամանակ նրանք պետք է լինեն պառկած դիրքում՝ դեմքով դեպի ներքեւ (այս առումով Zeva Zero-ով թռնելը կարելի է համեմատել սուպերհերոսի թռնելու հետ): Ինքնաթիռը համալրված կլինի կառավարմամբ անհրաժեշտ սիստեմով, իսկ Zeva Zero-ի ապագա տարբերակները կկարողանան օդ բարձրանալ լիովին ավտոմատ կերպով։ Ընկերությունն աշխատում է նաեւ Zeva Zero-ի համար հատուկ վայրէջքային կայանների ստեղծման գաղափարի շուրջ, որոնք կարող են տեղադրվել բարձրահարկ շենքերի ֆասադներին։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր