00:00:00

ՊՈԱԿ-ի լաբորատորիայում վերականգնվել են Հառիճից բերված կավանոթները

00:19, 26 նոյեմբեր 2021 Հասարակություն

Հառիճի  վանական  համալիրի  (VII-XIII դդ)  տարածքում  տարիներ  առաջ  պեղված հնագիտական նյութի զգալի մասը  գտնվում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի  ֆոնդերում։ Գտածոները Կազմակերպություն են տեղափոխել  շուրջ  20 տարի առաջ՝ Շիրակի մարզի  Հառիճ գյուղում գտնվող  թանգարանի լուծարումից հետո (09․08․1990 թ․ Սովմինի որոշմամբ Հառիճավանքը Մայր աթոռ սուրբ Էջմիածնին հանձնելու կապակցությամբ Հառիճ գյուղի եկեղեցում պահվող առարկաները տեղափոխվել են)։ ՊՈԱԿ-ի  ֆոնդային առարկաների վերականգնման հանձնաժողովի  որոշմամբ՝  դրանցից  մի քանիսը  վերականգնելու  առաջնային անհրաժեշտություն է առաջացել։  Մեծ  ու փոքր  կավանոթների  բեկորները  վերականգնման լաբորատորիայի աշխատակիցները  մաքրել ու  ամրակայել  են,  բացակա մասերն  էլ՝  լրացրել  գիպսով։ Նոր  կյանք ստացած  կավանոթները  վերականգնման  աշխատանքների  ավարտին  կվերադարձվեն  ՊՈԱԿ-ի  ֆոնդեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր