00:00:00

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 10 ամսում աճել է 4.3 %-ով

20:59, 25 նոյեմբեր 2021 Հասարակություն

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021-ի հունվար-հոկտեմբերին 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.3 %-ով:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստում է ՀՀ վիճակագրական կոմիտեն՝ հրապարակած տվյալներով: Արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-հոկտեմբերին 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1.1 %-ով, շինարարության ծավալը՝ 5.9 %-ով: Առևտրի շրջանառությունում հունվար-հոկտեմբերին աճը կազմել է 7 %, իսկ մատուցված ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 6.4 %-ով: 2021 թվականի հունվար-հոկտեմբերին սպառողական գների ինդեքսն աճել է 6.9 %-ով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 9.9 %-ով, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը նվազել է 3.1 %-ով: Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նկատվել է 13.6 % աճ: Ընդ որում, արտահանումն աճել է 16.9 %-ով, ներմուծումը՝ 11.8 %: Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2021-ի հունվար-հոկտեմբերին եղել է 508.24:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր