00:00:00

400–ից ավելի մարդ սնվել է դպրոցում, միայն 23 սանի ինքնազգացողությունն է վատացել. «Տաթեւ» դպրոցի տնօրեն

20:21, 24 նոյեմբեր 2021 Հասարակություն

«Տաթեւ» դպրոցում նախօրեին  23 սանի մոտ է ինքնազգացողությունը վատացել, նրանցից 4–ն են այս պահի դրությամբ հոսպիտալացված։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Օֆելյա Պետրոսյանն՝ անդրադառնալով կրթահամալիրի սաների շրջանում թունավորման դեպքերին։ «Երբ տեսա, որ 4 երեխայի ինքնազգացողությունը վատացել է, անմիջապես զանգեցի պատկան մարմիններին, ուզում էինք հասկանալ պատճառը, որովհետեւ սա դպրոցի կենսագրության մեջ աննախադեպ երեւույթ էր։ Եթե սննդով է պայմանավորված, ապա 400 հոգուց ավելի մարդ սնվել է դպրոցում, եւ ընդամենը այդքան երեխայի ինքնազգացողությունն է վատացել, տրամաբանական կապը չենք կարողանում գտնել այս ամենում։ Նույն ճաշացանկն է մատուցվել, որից սնվել ենք նաեւ ես, դպրոցի հիմնադիրը, ուսուցչական անձնակազմը։ Եթե նույն սնունդը նաեւ մենք ենք կերել, ոնց կարող էր միայն երեխաների վրա ազդել»,– ասաց դպրոցի տնօրենը՝ հավելելով, որ ճաշացանկում եղել է տեղական հավի մսով պատրաստված ուտեստ,  եւ «Վինեգրետ» աղցան։ Դպրոցը շարունակում է բնականոն աշխատանքը։ Տնօրենի խոսքով՝ միայն ճաշացանկն է փոխվել, իսկ բացականերն էլ այն սաներն են, որոնց ինքնազգացողությունը վատացել էր։ «Ծնողները նրանց դպրոց չեն ուղարկել զուտ ապահովությունից ելնելով, մինչեւ կպարզվի, թե ինչով էր պայմանավորված երեխաների ինքնազգացողության վատացումը։  Աշակերտներից հիվանդանոց դիմել են 6–ը, որոնցից 4–ն են միայն հոսպիտալացվել։ Նրանք 5–րդ, 6–րդ, 7–րդ, եւ 8–րդ դասարանի աշակերտներ են, նրանց առողջական վիճակում դրական դինամիկ կա, ապաքինվում են»,– նշեց դպրոցի տնօրենը։ Ըստ Առողջապահության նախարարության, հոսպիտալացված 4 երեխաներից  2-ը Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում են, 2-ը՝ «Մուրացան» հիվանդանոցային համալիրում։ Նրանց վիճակը գնահատվում է թեթեւ եւ միջին ծանրության։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր