00:00:00

Աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով հոսպիտալացված է «Տաթև» կրթահամալիրի 4 սան

18:57, 24 նոյեմբեր 2021 Հասարակություն

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ նոյեմբերի 24-ի ժամը 11։00-ի դրությամբ «Տաթև» կրթահամալիրի սաների շրջանում  գրանցված դեպքերից աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով հոսպիտալացված է 4 երեխա, 2-ը՝ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում, 2-ը՝ «Մուրացան» հիվանդանոցային համալիրում։ Նրանց վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։ Նոր դեպքեր չեն արձանագրվել։ Աշխատանքները շարունակվում են։ Նոյեմբերի 24-ի ժամը 11։00-ի դրությամբ սույն թվականի նոյեմբերի 18-22-ն ընկած ժամանակահատվածում հասարակական սննդի կազմակերպություններից աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով հոսպիտալացված հիվանդներից բուժումը շարունակում են 3-ը, նրանց վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։ Նոր դեպքեր չեն արձանագրվել։  Աշխատանքները շարունակվում են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր