Արձանագրենք,որ Հայաստանի և Արցախի շուրջ շարունակվում են գեներացվել շատ վտանգավոր տարածաշրջանային գործընթացներ, կարծում եմ, որ դա բոլորին արդեն պարզ է,նույնիսկ սուտի «խաղաղության» մոլուցքով տառապող «թունդ» իշխանամոլների համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը և հավելել.

«Ես հիմա չեմ անդրադառնա այն պարզ իրողությանը, որ այս իրավիճակի պատասխանատուն հանդիսանում են Հայաստանի ներկայիս, իբր, «գերարհեստավարժ» իշխանությունները, սակայն մի երկու դիտարկում մեզ բոլորիս համար, քանզի իշխանություններին դիմել կամ հորդորել գործել ազգային շահերի տրամաբանության ներքո անիմաստ է , իրենք «պողպատե» ականջակալներով են և ոչ մի բան ունակ չեն ընկալելու։

Ինչևիցէ … տեսեք, մենք գիտենք արդեն, որ դեկտեմբերի 15-ին «եվրոպաներում» նախատեսվում է անցակցնել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։

Իսկ ի՞նչ օրակարգով, հայտնի չէ։ Իշխանությունները նույնիսկ ծպտուն չեն հանում և դա շատ-շատ-շատ-շատ մտահոգիչ է, քանզի՝ բացի համոզիչ, սիրուն, երկար-բարակ խոսելուց «պայծառ ապագաների» մասին իրենք ուրիշ ոչ մի բանի ունակ չեն, և եթե հիմա լռում են, ուրեմն վիճակը «բուրդ է»։

Սա ասում եմ առանց հեգնանքի, քանզի վիճակի վատթարացումը առաջին հերթին հարվածելու է ժողովրդին, իսկ իրենք միշտ կգտնեն արդարանալու համար ինչ-որ մի հերթական «մեղավոր»։

Հիմա տեսեք… Ադրբեջանը ուղիղ, իսկ Թուրքիան քողարկված արդեն շատ հստակ հայտարարել են ,որ եթե Հայաստանը չհամաձայնվի «միջանցքի» տրամադրմանը Սյունիքով թուրքերին և ադրբեջանցիներին միավորող լոգիստիկ հանգույցին, ապա ադրբեջանցիները միանշանակ կսկսեն նոր պատերազմ , Սյունիքով «միջանցք» (այո հենց միջանք) ճեղքելու նպատակով։
Այլ կերպ ասած, եթե Հայաստանը չհամաձայնվեց ինքնակամ մասնատվել ,այսինքն Սյունիքը նվիրել թուրք ադրբեջանական տանդեմին ,ապա իրենք դա կանեն ուժի կիրառմամբ։

Կրկնեմ ևս մեկ անգամ մեր «հպարտ քաղաքացիներին» ,որ թուրք ադրբեջանական ոհմակը պահանջում է մեզանից կամովի գնալ տարածաշրջանային ինքնասպանության («միջանք») թե չէ, իրենք մեզ ուժի կիրառմամբ կստիպեն։

Աբսուրդային է հնչում, բայց իրականում սա այն իրողությունն է ,որի մեջ մենք գոյատևում ենք ։

Հատուկ ուզում եմ ընդգծել, որ այն, ինչը ես գրել եմ, բնավ, չի խտացնում գույները, երբ նկարագրում եմ իրական տարածաշրջանային իրավիճակը, որի մեջ մենք բոլորս գտվում ենք, նույնիսկ մի քիչ մեղմ եմ արտահայտվում, որ խնայեմ որոշների «թավշյա» նյարդերը։

Բայց միևնույն է ,բոլոր իբր «խորը» որոնք այսօր փորձում են իրականացնել փաշինյանական իշխանությունները,որ մի կերպ պլստան ստեղծված իրավիճակի ծանրագույն հեռանկարներից, այնքան պրիմիտիվ և անարդյունավետ են, որ պարզապես ապշում ես քաղաքական մտքի սակավությանը, որը տիրում է իշխանության քայլերի ներքո։

Ես նաև հասկանում եմ ,թե ինչ սարսափի մեջ են իշխանավորները, քանզի իրականում հասկանում են թե ինչ ահավոր հետևանքների է բերել իրենց քաղաքականությունը ,սակայն զարմանում եմ անկեղծ ,որ այս ամենը հասկանալով իշխանությունները չեն փորձում գոնե ինչ-որ մի բան ձեռնարկել, որ երկիրը վերջնականապես չվերացնի։

Գուցե հույսը դրել են խոշոր տարածաշրաջանային խաղացողների վրա (Ռուսաստան,Իրան,ԱՄՆ և Եվրոպա) որոնց համար նույնպես անընդունելի է թուրքական գործոնի ուժեղացումը…անկեղծ չգիտեմ,բայց եթե դա այդպես է, և Հասյաստանը այս պարագայում պարզապես կողքից դիտելու է, թե ինչպես են իր ապագան որոշում (իրական ապագան, այլ ոչ թե էն անկապ Ապագա Կա՛ յի անիմաստ լոզունգը) «պայմանական մեծերը», ապա էլ ու՞ր եք գնում, մի հատ «SOS Արմենիա» նամակ ուղարկեք բոլոր երկրների մայրաքաղաքներ, միգուցե ինչ-որ մեկը ուշադրություն դարձնի:

Կատակը կատակով ,բայց իրավիճակը իրականում գերլարված է, և այդպես ոչ ոք չի կարող ասել, թե ինչ զարգացումներ կլինեն։ Մեզ համար հիմա ընտրությունը վատի և վտագույնի մեջ է և սա է ամենաահավորը։

…հա չմոռանաք հանկարծ, Ապագա Կա ՛, վայելեք»: