00:00:00

Օդի ջերմաստիճանը 25-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով. Եղանակը Հայաստանում

22:11, 20 նոյեմբեր 2021 Հասարակություն

Հանրապետության տարածքում` նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-24-ը, 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը 25-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով: Ինչպես հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0+2, վաղը ցերեկը՝ +11 +13 աստիճան: Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -3 -8, ցերեկը՝ +7 +11, Կոտայքի լեռներում գիշերը՝ -1 -6, ցերեկը՝ +7+10, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +9 +11, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -1 -6, ցերեկը՝ +8 +12, Լոռիում գիշերը՝ 0 -5, ցերեկը՝ +8 +12, Տավուշում գիշերը՝ -1 +3, ցերեկը՝ +10+15, Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -5 -8, ցերեկը՝ +7 +9, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +10 +13, Արարատում գիշերը՝ -1 +1, ցերեկը՝ +11 +14, Արմավիրում գիշերը՝ -1 +1, ցերեկը՝ +11 +14, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -1 -4, ցերեկը՝ +6 +10, Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +11 +14, Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +12 +17, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0 -5, ցերեկը՝ +9 +14, Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +11 +16։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր