00:00:00

Չի բացառվում, որ Փաշինյանը ցանկանում է արտաքին քաղաքական վեկտոր փոխել․ Էդուարդ Շարմազանով

21:49, 20 նոյեմբեր 2021 Հասարակություն

Ռուսաստանի թիկունքում ցանկացած աշխարհաքաղաքական քայլ կարող է անդառնալի կորուստ լինել Հայաստանի համար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ Ալիեւի եւ Փաշինյանի հանդիպման մասին հայտարարությանը։ «Ռուսաստանը պահում է մեր արտաքին սահմանը, իսկ սրանք Հայաստանի և Ադրբեջանի Պաշտպանության նախարարների ուղիղ կապն Ադրբեջանում են տեսնում, Շառլ Միշելն էլ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույց է ունենում, ու իմանում ենք, որ հանդիպում է  նախատեսվում դեկտեմբերի 15-ին։ Մյուս կողմից էլ՝ խորհրդարանում իշխանական պատգամավորների հակառուսական հիստերիան նոյեմբերի 16-ից իրադարձություններից։ Այ քաղաքական ոչնչություններ, դուք անգամ Ալիևի խոսնակին չեք կարողանում հակադարձել, Ռուսաստանի՞ն եք շանտաժ անում խորհրդարանից։ Կամ տգետ են կամ դավաճան, մնացածը թող պատմությունը որոշի։ Չի բացառվում, որ Փաշինյանը ցանկանում է արտաքին քաղաքական վեկտոր փոխել»,- նշեց նա։ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ տարածաշրջանում կա երկու բանակ՝ թուրքական և ռուսական։ «Ռուսաստանն ու Թուրքիան որքան էլ տարբեր հարցերում ունենան նույն շահերը, միևնույն է, Կովկասում իրենք մրցակիցներ են, շատ դեպքերում՝ հակառակորդներ, որոշ դեպքերում էլ կարող են դառնալ թշնամիներ։ Կամ թուրքի հետ ես, կամ՝ ռուսի։  44-օրյա պատերազմի ընթացքում արևմտյան նավերը բարձրացա՞ն հայկական սարերը։ Ռուս խաղաղապահները նոյեմբերի 9-ին չմտնեին Ստեփանակերտ, թուրքն ամբողջ Արցախն ու Սյունիքը կգրավեր։ Ես Արևմուտքի դեմ ոչինչ չունեմ, բայց այսօր այսպիսինն է իրավիճակը։ Մենք չունենք այնպիսի անվտանգային համակարգ, որը միայնակ կդիմագրավի թուրք-ադրբեջանական ագրեսիային։ Ինչ-որ մեկը կարծո՞ւմ է, որ Արևմուտքը տարածաշրջանում ինչ-որ բան կարող է անել, եթե այստեղ ռուսական ու թուրքական բանակներն են, իսկ քիչ այն կողմ՝ Իրանինը։ Հայ-ռուսական հարաբերությունների դեմ ցանկացած քայլ մոտեցնելու է Հայաստանի անկումը»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են ԵՄ-Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում դեկտեմբերի 15-ին Բրյուսելում հանդիպում անցկացնել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր