00:00:00

Ստեփանակերտում պատերազմում զոհված ԱԱԾ աշխատակիցների հիշատակին հուշակոթող է բացվել

19:55, 20 նոյեմբեր 2021 Հասարակություն

Այսօր Ստեփանակերտում բացվեց հուշակոթող՝ նվիրված Արցախյան երկրորդ պատերազմում զոհված ազգային անվտանգության ծառայության ծառայողների հիշատակին։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԱԾ-ից: «Հուշակոթողը ևս մեկ անգամ արժևորում է այն նվիրյալների սուրբ գործը, ովքեր գիտակցված ընտրեցին անմահության ճամփան ու պատգամեցին բոլորին՝ լինել հայրենիքի փրկության առաջամարտիկը։ Ոգու ամրություն հերոսների ծնողներին, կանանց ու զավակներին։ Հավերժ փառք անմահացած բոլոր հերոսներին»,- ասվում է ԱԱԾ հաղորդագրությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր