00:00:00

Վովայի Արշակի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

23:05, 19 նոյեմբեր 2021 Հասարակություն

Հարուցվել է քրեական գործ` առանձնապես խոշոր չափերով գույքի և եկամուտների հայտարարագրման տվյալները թաքցնելու դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով գույքի և եկամուտների հայտարարագրման տվյալները թաքցնելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ:
Ըստ քրեական գործի նյութերի` Արշակ Հակոբյանը, 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ զբաղեցնելով ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը և հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, 2017 թվականին ներկայացրած` պաշտոնը ստանձնելու և նույն թվականի տարեկան հայտարարագրերում, ինչպես նաև 2018 թվականին ներկայացրած` պաշտոնը դադարեցնելու հայտարարագրում առերևույթ թաքցրել է հայտարարագրման ենթակա` սեփականության իրավունքով իրեն պատկանող, առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 7 մլն ՀՀ դրամ կադաստրային արժեքով տունը: Բացի այդ, ՀՀ ոստիկանության վերը նշված պաշտոնատար անձը 2017 թվականի տարեկան հայտարարագրում առերևույթ թաքցրել և չի հայտարարագրել նույն տարեթվին նվիրատվության պայմանագրով ձեռք բերված և նվիրատվության պայմանագրով օտարված՝ համապատասխանաբար «Mersedes-Benz GLS 500 4matik» մակնիշի և«Samand Soren 1.8» մակնիշի երկու ավտոմեքենաները : Պարզվել է նաև, որ հիշյալ պաշտոնատար անձի կինը ևս իր ներկայացրած հայտարարագրում առերևույթ թաքցրել է տարածքի վարձակալությունից ստացված առանձնապես խոշոր չափերի` շուրջ 10 մլն ՀՀ դրամ եկամուտի վերաբերյալ տվյալները: Կատարվում է նախաքննություն: ℹ
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Այս մասին հայտնում են ՀՀ հակակոռոպցիոն կոմիտեից։ Հավելենք, որ խոսքը վերաբերում է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անվտանգության պետ Արշակ Հակոբյանին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր