00:00:00

ԱՄՆ-ն Թբիլիսիին կոչ է արել «արդար եւ արժանապատվորեն» վերաբերվել Սահակաշվիլիին

15:39, 19 նոյեմբեր 2021 Հասարակություն

Պետդեպարտամենտն ուշադիր հետեւում է հոկտեմբերի 1-ին իր հայրենիքում ձերբակալված Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ վերաբերմունքին եւ կոչ է անում պաշտոնական Թբիլիսիին «արդար եւ արժանապատվորեն» վերաբերվել ձերբակալված նախկին նախագահին։ Այս մասին ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։ Փրայսի հայտարարության մեջ նշվում է, որ Պետդեպարտամենտը բարձր է գնահատում Վրաստանի օմբուդսմենի կողմից Սաակաշվիլիի կալանավորման նկատմամբ վերահսկողությունը, այդ թվում` նախկին նախագահի առողջական վիճակի ու բանտային հիվանդանոցի վիճակի գնահատման համար անկախ բժշկական թիմի ստեղծումը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: «Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանն արդար եւ արժանապատվորեն վերաբերվել պարոն Սահակաշվիլիին եւ հետեւել Օմբուդսմենի` պատշաճ վերաբերմունքի [Սահակաշվիլիի նկատմամբ] առաջարկություններին,- ասել է Փրայսը:- Մենք նաեւ կոչ ենք անում Վրաստանի կառավարությանն ապահովել, որպեսզի պարոն Սաակաշվիլին կարողանա մասնակցել իր դեմ հարուցված քրեական գործերով բոլոր դատական ​​նիստերին՝ միջազգային իրավունքի համաձայն»: Պետդեպարտամենտի ներկայացուցիչն ընդգծել է, որ Սաակաշվիլին «արդար դատավարության իրավունք ունի, որը դատական ​​նիստերին անձամբ մասնակցելու հնարավորություն է ներառում, եթե նա խնդրի այդ մասին»: Հիշեցնենք, որ 49-րդ օրը հացադուլի մեջ գտնվող Սահակաշվիլին նախօրեին փաստաբանների հետ հանդիպումից հետո կորցրեց գիտակցությունը եւ տեղափոխվեց բանտային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր