00:00:00

Դիլիջան ազգային պարկում ապօրինի որսը կանխվել է

14:38, 19 նոյեմբեր 2021 Հասարակություն

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ որսի կանոնների խախտումների կանխարգելման, ապօրինի որսի դեպքերը բացառելու նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները համատեղ ստուգայցի ընթացքում նոյեմբերի 17-ի գիշերն ազգային պարկի «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի տարածքում ապօրինի որս կատարելու կասկածանքով, կանգնեցրել են Երևան քաղաքի բնակիչ Վ.Հ.-ի վարած «Նիվա» մակնիշի ավտոմեքենան։ Մեքենայում հայտնաբերված «ՏՈԶ-120» տիպի որսորդական երկփող հրացանը, 31 հատ 12մմ տրամաչափի փամփուշտը և լուսարձակն առգրավվել են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր