00:00:00

Ախալքալաքում 19-ամյա զինծառայող է մահացել

14:29, 19 նոյեմբեր 2021 Հասարակություն

Ջավախքի Փոկա գյուղից 19-ամյա զինծառայող Սարգիս Սահակյանը մահացել է Ախալցիխեում ստամոքսի վիրահատությունից մեկ օր անց։ Jnews-ը գրում է, որ Փոկա գյուղի բնակիչները Ախալցիխեում հավաքվել էին Սամցխե-Ջավախքի դատաբժշկական փորձաքննության բյուրոյի դիմաց։ 19-ամյա Սարգիս Սահակյանը ծառայում էր Ախալքալաքի զորամասում։ Նոյեմբերի 11-ին Ախալցիխեի ուղեգրային հիվանդանոցում նա ստամոքսի խոցի վիրահատության էր ենթարկվել, որի մասին ընտանիքը տեղեկացվել էր հաջորդ օրը։ Սարգիս Սահակյանը նոյեմբերի 16-ին դուրս էր գրվել հիվանդանոցից, սակայն կլինիկան հիվանդից պահանջել էր հաջորդ օրը վերադառնալ։ Նոյեմբերի 18-ին ժամը 13:30-ի սահմաններում զանգահարել են ընտանիքին և հայտնել, որ զինծառայողը մահացել է։ Հարազատները և համագյուղացիները պահանջում են պարզաբանում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր