00:00:00

Ազգային արխիվի տնօրենն ընդունել է Արաբական ծոցի երկրների Աստվածաշնչային ընկերության ընդհանուր քարտուղարին

20:49, 17 նոյեմբեր 2021 Հասարակություն

Այսօր՝ նոյեմբերի 17-ին,  Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Գրիգոր Արշակյանն ընդունել է Արաբական ծոցի երկրների Աստվածաշնչային ընկերության ընդհանուր քարտուղար, աստվածաբանության դոկտոր, գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Հրայր Ճէպէճեանին: Գրիգոր Արշակյանը հյուրին  է ներկայացրել  արխիվի գործունեությունն և ընդգծել  «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի փաստաթղթային ահռելի հավաքածուի կարևորությունը, պատմամշակութային ժառանգությունը պահպանելու ու հետագա սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը: Հրայր Ճէպէճեանն անդրադարձել է Միացյալ աստվածաշնչային ընկերության գործունեությանը՝ նշելով, որ այն գործում է աշխարհի շուրջ 190 երկրում, այդ թվում՝  Հայաստանում: Զրուցակիցները երկուստեք պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցելու գիտահետազոտական, մշակութային ոլորտներում: Այդ համատեքստում անդրադարձել են Մերձավոր և Միջին Արևելքում գտնվող մեծածավալ հայկական արխիվների հետագա ճակատագրին և դրանք Հայաստան տեղափոխելու հնարավորություններին:  Քննարկվել է նաև Միացյալ աստվածաշնչային ընկերության՝ ԱՄՆ-ում, Լիբանանում, Եգիպտոսում գտնվող արխիվները, հատկապես լիբանանահայ հայտնի ակնաբույժ, հասարակական գործիչ, հրատարակիչ Ռոպէր Ճէպէճեանի անձնական արխիվը Հայաստան տեղափոխելու հարցը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր