00:00:00

ՄԱԿ-ը մտահոգությամբ է հետևում Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումներին

17:49, 17 նոյեմբեր 2021 Հասարակություն

ՄԱԿ-ը մտահոգությամբ հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև բախումներին և կոչ անում գործել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների համաձայն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխխոսնակ Ֆարհան Հաքը՝ պատասխանելով ՄԱԿ-ում «Ամերիկայի Ձայն»-ի թղթակցի այն հարցին, թե արդյո՞ք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը որևէ մեկնաբանություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բախումների վերաբերյալ: «Մենք շարունակում ենք ստանալ տեղեկություններ այդ մասին և ավելին կարող ենք ասել ուշ: Թեպետ պարզ է, որ մենք մտահոգությամբ ենք հետևում այս վերջին բռնությունների մասին հաղորդագրություններին, և պետք է դեռևս ստուգենք այդ հաղորդագրությունները: Այս պահին բոլոր կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել, գործել համաձայն նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների և դրանց առնչվող ցանկացած մտահոգություն լուծել խաղաղ ճանապարհով՝ երկխոսության միջոցով: Մենք ցանկանում ենք խուսափել նախկինում առկա էսկալացիայից»,- ասել է Անտոնիո Գուտերեշի փոխխոսնակ Ֆարհան Հաքը: Նոյեմբերի 16-ին՝ կեսօրից հետո, Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ հանցավոր կերպով ոտնահարել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը՝ հարձակում գործելով արևելյան սահմանագոտու ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ծավալված ռազմական գործողությունների հետևանքով երկու կողմից կան կորուստներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր