00:00:00

Գիշերը Սյունիքում հանգիստ էր, միայն Խնածախի ուղղությամբ մի քանի կրակոցի ձայն է լսվել. Սյունիքի մարզպետ

17:10, 17 նոյեմբեր 2021 Հասարակություն

Գիշերը Սյունիքում հանգիստ է եղել, միայն Խնածախի ուղղությամբ մառախուղ էր, մի քանի կրակոցի ձայն է լսվել, այլ բան չկա, Սիսիանում նույնպես այս պահին հանգիստ է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։ Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ երեկ ծայրահեղ լարված էր։ Ժամը 13։00-ի սահմանում Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները հարձակում էին գործել հայկական դիրքերի վրա։ Հակառակորդը կիրառել էր հրետանային միջոցներ, զրահատեխնիկա եւ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ 18։30-ից կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։ ՊՆ–ի հաղորդմամբ, նոյեմբերի 17-ին, ժամը 10։00-ի դրությամբ, իրադրությունը ՀՀ արեւելյան սահմանագոտում, հարաբերականորեն կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։ Պաշտպանության նախարարությունը դեռեւս հայտնել է միայն մեկ զոհի մասին՝ 1991 թվականին ծնված պայմանագրային զինծառայող Մերուժան Արթուրի Հարությունյանը։ Կա 13 գերեւարված զինծառայող։ 24 զինծառայողի հետ կապը կորել է, եւ նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր