00:00:00

Սիսիանի բ/կ զինծառայողի դի է տեղափոխվել․ Հրապարակ

02:09, 17 նոյեմբեր 2021 Հասարակություն

Հրապարակի տեղեկություններով՝ Սիսիանի Բժշկական կենտրոն է տեղափոխվել այսօր զոհված զինծառայողներից մեկի դին։ Ըստ  տեղեկությունների զինծառայողը գյումրեցի է։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել Սիսիանի բժշկական կենտրոնից։ Ընդունարանի աշխատակցուհին hraparak.am-ին փոխանցեց, որ հիվանդանոց տեղափոխված վիրավոր զինծառայողների եւ այլնի մասին որևէ ինֆորմացիա ինքը չի կարող տրամադրել։ Իսկ ով է իրավասու պատասխանել մեր հարցերին , աշխատակցուհին ասաց, որ միայն բժշկական հաստատության տնօրենը․ «Վաղը էս համարով զանգահարեք, գուցե կապվեք» ։ Հիշեցնենք, որ այսօր ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների՝ հայկական դիրքերի վրա նախաձեռնած հարձակման հետևանքով սկսված մարտերի արդյունքում հայկական կողմն ունի տասնյակ զոհեր և վիրավորներ, 12 գերեվարված, որոնց վերաբերյալ տվյալները ճշտվում են, ինչպես նաև հայտնի է երկու մարտական դիրքի կորստյան մասին։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝  hraparak.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր