00:00:00

Հայաստանը կործանումից հնարավոր է փրկել գործող անմեղսունակ իշխանությունների անհապաղ հրաժարականով. ՀՀԿ

00:20, 17 նոյեմբեր 2021 Հասարակություն

ՀՀԿ Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Օգտվելով Հայաստանի թուլամորթ և պարտվողական իշխանությունների անճարակությունից՝ Ադրբեջանը հերթական ագրեսիան նախաձեռնեց Հայաստանի դեմ՝ փորձելով ապահովել Հայաստանի կապիտուլացման նոր փուլը։ 2020 թվականի պատերազմական գործողություններից հետո քանիցս զգուշացրել էինք, որ այս իշխանությունը ոչ միայն տապալելու է Հայաստանի եւ Արցախի հետպատերազմյան վերականգնման հարցը, ժողովրդին մոլորեցնելու է խաղաղության նոր դարաշրջան բացելու կեղծ քարոզչությամբ, այլեւ նպաստելու է մեր հայրենիքը մաս-մաս հանձնելու գործընթացին:
Ակնհայտ է, որ Հայաստանի կապիտուլյանտ իշխանությունը երկիրը կանգնեցրել է նոր արհավիրքի շեմին։ Հաշվի առնելիվ վերոնշյալը, ՀՀԿ Գործադիր մարմինը՝ • Պահանջում է գործող վարչակարգից` հանրությանը տրամադրել ամբողջական և ստույգ տեղեկություններ ինչպես ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած իրավիճակի, այնպես էլ գործադրված դիվանագիտական ջանքերի մասին: • Պահանջում է դադարեցնել արկածախնդրությունը և լիարժեք, իրավական գործըթացի ամբողջական պահպանմամբ օգնության խնդրանքով անհապաղ դիմել Ռուսաստանի Դաշնությանը ՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին 1995 թվականի պայմանագիրը (2010 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ արված փոփոփություններով): • Իր լիակատար սատարումն է հայտնում ՀՀ զինված ուժերին։ • Իր խորին ցավակցություններն է հայտնում զոհված զինծառայողների ընտանիքներին։ • Դիմում է իր միջազգային գործընկերներին` Հայաստանի դեմ Ադրբեջանի հերթական ագրեսիան դատապարտելու եւ նրա նկատմամբ միջազգային պատժամիջոցներ կիրառելու հորդորով։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը համոզված է, որ Հայաստանը կործանումից հնարավոր է փրկել գործող անմեղսունակ իշխանությունների անհապաղ հրաժարականով»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր