00:00:00

«Հայրենիք» կուսակցությունը, իրավիճակով պայմանավորված չեղարկել է ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը

23:39, 16 նոյեմբեր 2021 Հասարակություն

«Հայրենիք» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ․ ««Հայրենիք» կուսակցությունը սատարում է մեր Զինված ուժերին։

Հաշվի առնելով թշնամու կողմից սանձազերծված հերթական ագրեսիան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ և ծավալվող ռազմական գործողությունները՝ «Հայրենիք» կուսակցությունը հրավիրել է խորհրդի արտահերթ նիստ:

Նիստի արդյունքում որոշվել է առժամանակ դադարեցնել ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը և չեղարկել դրա հետ կապված այլ քաղաքական միջոցառումները:

Արձանագրում ենք, որ գործող վարչախումբը`Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, իր ապազգային և պարտվողական կառավարման հետևանքով Հայաստանի և Արցախի հանրապետությունները կանգնեցրել է գոյութենական վտանգի առաջ: Հետևաբար, առաջացած անվտանգային բոլոր խնդիրների պատասխանատվությունը միանշանակորեն կրում են իշխանությունները:

Հաշվի առնելով վերոնշյալը, ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության բոլոր առողջ ազգային ուժերը պետք է համախմբվեն և սատար կանգնեն մեր ԶՈՒ-ին: Ելնելով սրանից, «Հայրենիք» կուսակցությունը հայտարարում է, որ իր ունեցած բոլոր հնարավորություններով և միջոցներով աջակցելու և օժանդակելու է մեր բանակին, նրա սպայակազմին և զինվորներին՝ թշնամուն արժանի հակահարված հասցնելու և մեր Հայրենիքի տարածքից դուրս շպրտելու գործում:

Միևնույն ժամանակ, անհրաժեշտ ենք համարում ընգծել, որ Ադրբեջանի սանձարձակ գործողությունները պետք է շատ կոշտ արձագանքի արժանանան միջազգային կազմակերպությունների և ողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից:

Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը և մեր քաղաքացիների անվտանգությունը որևէ պարագայում չի կարող դառնալ սակարկության առարկա»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր