00:00:00

Որոշումը ես եմ կայացրել՝ քաղաքական ենթատեքստ ունենալով. Արագածոտնի մարզպետը խոստացավ Բյուրականի ղեկավարի պաշտոնում փոխել Փաշինյանի ընկերոջ թեկնածությունը

16:29, 16 նոյեմբեր 2021 Հասարակություն

Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում լարված իրավիճակը հանգուցալուծվեց։ Բնակիչները բողոքի ակցիա էին անում ընդդեմ համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Ռադիկ Գևորգյանի։ Բնակիչների փոխանցմամբ, Գևորգյանը պատարստ է հեռանալ՝ Բյուրականը ցնցումների չտանելու համար։ Համաձայնության են եկել իրենց կողմից համայնքի ղեկավարի թեկնածու առաջարկել Սպարտակ Ռոստոմյանին՝ բյուրականի բնակչին։ Համայքնապետարանի մոտ բողոքի ակցիայի մասնակիցներին է մոտեցել Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը՝ զրուցելու բնակիչների հետ։ «Ես տեսա որ ավելի շատ քաղաքական նրբերանգներ ենք ուզում տալ այս ամենին։ Ավելի շատ ուզում ենք մեզ համոզել, որ Բաբայանը դեմ է ներկա իշխանություններին՝ ինչու ենք մեզ ուզում նման տպավորություն ձևավորել։ Մի արեք նման բան»,- ասաց մարզպետը՝ հավելելով, որ առաքելություն ունեն, որն ավելի կարևոր է։ Վերջինս նշեց, որ նոր նշանակված ժամանակավոր պաշտոնակատարի հետ անձամբ գրեթե չի շփվել։ «Քաղաքական գործընթացներ են գնում՝ ընտրություններ։ ԺՊ ենք նշանակել մարդու, ում մենք ենք խնդրել, որ գա որպես համայնքի բնակիչ, հիմա կարող է գրանցված չէ։ Այդ որոշումը ես եմ կայացրել, դա դոգմա չէ, դա կայացվել է քաղաքական ենթատեքստ ունենալով, որևէ անձի դեմ ուղղված չէ»։ Բնակիչները նշեցին, որ միևնույնն է՝ չեն ընդունում պաշտոնակատարին՝ «վեկալեք ձեր կամակատարին, տարեք էստեղից»։ Մարզպետը պնդեց, որ կամակատարներ գոյություն չունեն, բոլորը նույն առաքելությունն են անում։ Մարզպետը հայտարարեց, որ անձամբ ինքն է հրամանը տվել ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Գևորգյանին, դեկտեմբերի հինգից հետո անդրադառնալու են համայնքերի վարչատարածքային ղեկավարներին, թե նախկին թե ներկա ԺՊ-ների անունները չեն առաջարկվի։ Մարզպետը հավելեց, որ վարչապետի և պետական կառավարման անունը չպետք է շոշափվի, որոշումն իրենն է եղել, եթե կա դժգոհություն, կնշանակվի այլ ժամանակավոր պաշտոնակատար, գյուղի բնակիչ, այդպիսով հարցին լուծում կտրվի։ Հիշեցնենք, որ վաղ առավոտից բնակիչները թույլ չեն տալիս, որպեսզի ԺՊ–ն համայնքապետարանի շենք մտնի։ Բյուրականի բնակիչները պահանջում են, որ իրենց համայնքի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեն մեկին, որը ծանոթ է իրենց և իրենց խնդիրներին։ Բնակիչներից մեկը, ներկայացնելով իրավիճակը, ասաց, որ համայնքապետի` Զարզանդ Բաբայանի, պաշտոնավարման ժամկետը նոյեմբերի 2-ին լրացել է, և հիմա ոմն Ռադիկ Գևորգյանի են ժամանակավոր պաշտոնակատար նշանակել, որին համայնքում ոչ ոք չի ճանաչում։ Բյուրականում ներկայացել է որպես վարչապետի ընկեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր