00:00:00

Երեք օրում բացահայտվել է 109 հանցագործություն, որից 8-ը՝ նախկինում կատարված

21:49, 15 նոյեմբեր 2021 Հասարակություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 12-ից 15-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 109 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։ Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 19, մարմնական վնասվածք պատճառելու՝ 18, թմրամիջոցի հայտնաբերման՝ 13, խարդախության և ընտանեկան բռնության՝ 8-ական, յուրացնելու կամ վատնելու ու սպանության սպառնալիքի՝ 5-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ 4, ծեծի՝ 3, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, ապօրինի ծառահատման և ծանր վիրավորանքի՝ 2-ական, անձի առևանգման, բնակարանային գողության, հարկերից խուսափելու, որսագողության, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սեքսուալ բնույթի բռնի գործողության, անհետաձգելի միջամտության որոշումը խախտելու, 16 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչի արդյունքում հիվանդը մահացել է, ինքնիրավչության և մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 12 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 8 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, վրաերթի՝ 2, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության և մարմնական վնասվածք պատճառելու 1-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 32 պատահար. 5 մարդ զոհվել է, 42-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր