00:00:00

Մակրոնը փոխել է Ֆրանսիայի դրոշի կապույտի երանգը

19:50, 15 նոյեմբեր 2021 Հասարակություն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի դրոշի կապույտի երանգը փոխել է ավելի մուգով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել է Le Parisen թերթը: Ֆրանսիական եռագույնն այժմ բաղկացած է մուգ կապույտ, սպիտակ և կարմիր գույներից: Կապույտը մուգ կապույտով փոխարինելն ավելի քան մեկ տարի մնացել է չնկատված, քանի որ այդ մասին պաշտոնական հայտարարություն չի եղել, հաղորդել է Europe 1-ը: Նաև հրատարակությունը հաղորդում է, որ դրոշի վրա այդ երանգը հղում է 1793 թվականի Ֆրանսիայի դրոշին: Որոշումը մասամբ գեղագիտական Է, քանի որ ֆրանսիական դրոշը եւ ԵՄ-ի դրոշը կողք-կողքի ծածանվում էին բազմաթիվ վայրերում, և նրանց գույները համընկնում էին: Նորացված դրոշները ծածանվում են Ելիսեյան պալատի, Ազգային ժողովի և ներքին գործերի նախարարության շենքերի վրա: Ֆրանսիական դրոշի գույնի փոփոխության մասին որոշումը Հանրապետության նախագահի կողմից ընդունվել է 2020 թվականի հուլիսի 13-ին՝ Ելիսեյան պալատի գործառնական տնօրեն Առնո Ժոլենսի նախաձեռնությամբ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր