00:00:00

Քանաքեռում սպանված նախկին պատգամավոր Արտյուշ Սիմոնյանի 3 որդիները կալանավորվել են

18:47, 15 նոյեմբեր 2021 Հասարակություն

Քանաքեռում կրակոցների արդյունքում սպանված ԱԺ նախկին պատգամավոր Արտյուշ Սիմոնյանի 3 որդիները կալանավորվել են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին Քննչական կոմիտեից։ Կալանավորվածների մեջ է նաև Երևանի կենդանաբանական այգու տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Սիմոնյանը, որը կրակոցների արդյունքում վիրավորում էր ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Քանաքեռում՝  ԱԺ նախկին պատգամավոր 61-ամյա Արտյուշ Սիմոնյանի տանը կրակոցներ էին հնչել, որի արդյունքում սպանվել էր չորս մարդ, վիրավորվել՝ երեքը։ Սպանվել էին նաև Արտյուշ Սիմոնյանը և Արթուր Ղազարյանը՝ քրեական հեղինակություն «Քանաքեռցի Տույը»։ Քրեական գործ է հարուցված ՀՀ ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր