00:00:00

Ակնհայտ է, որ Փաշինյանը խաբել է Մոսկվային. Դանիելյան

20:59, 13 նոյեմբեր 2021 Հասարակություն

Ամսից ավել է անցել, ինչ Սերժ Սարգսյանն իր՝ արդեն հայտնի դարձած ելույթում ասել էր, որ շուտով պարզ կլինի, թե որ արտաքին ուժերին է խաբելու Փաշինյանը՝ ակնկալելով, որ այդ ուժերի կողմից ավելի օբյեկտիվ վերաբերմունքի կարժանանանք «մենք»: Այստեղ պետք է ասեմ, որ պարզ չի՝ մենք ասելով, Սերժ Սարգսյանը ՀՀ քաղաքացիների՞ս նկատի ուներ, թե՞ ՀՀԿ-ին, բայց դա այդքան էլ էական չէ: Ահագին ժամանակ է անցել: Ակնհայտ է, որ Փաշինյանը խաբել է Մոսկվային: Ասել էր, որ ամեն ինչ կստորագրի, նույնիսկ օրն էին ֆիքսել, սա էլ խաբեց ու չգնաց: Հերիք չի՝ չի գնացել, հլա մի բան էլ հարցազրույց է տվել, որտեղ պարզ ասում է, որ նույնիսկ հին ստորագրածն ա գրեթե առոչինչ: Հիմա շատ կուզեի իմանալ արդյո՞ք, օրինակ, Մոսկվան սկսել է ավելի օբյեկտիվ վերաբերվել մեզ, կամ գոնե ձեզ, պարո՛ն Սարգսյան: Տենաս փոշմանե՞լ է Մոսկվան, որ ապրիլյան պատերազմի 5րդ օրն է ձեր՝ հարձակման ենթարկված իրենց ռազմավարական դաշնակցի հետ կապ հաստատել: Միգուցե ապրիլյանի հողի վրա տեղի ունեցած ահաբեկչության փաստի՞ն են ավելի օբյեկտիվ սկսել վերաբերվել, գուցե այդ ահաբեկչությանը անթաքույց օժանդակած ռուսաստանաբնակ անձանց հանդե՞պ են սկսել ավելի օբյեկտիվ լինել: Գուցե այդ ամենի մեջ իր լուման ներդրած Սեյրան Օհանյանի հանդե՞պ են սկսել ավելի օբյեկտիվ լինել: Կամ ահաբեկչության արդյունքում վարչապետ դարձած Կարեն Կարապետյանին հանդե՞պ, ում դուք փոխանցեցինք իշխանությունը: Գուցե Փաշինյանի կյանքը փրկած Գասպարյան Օնիկի հանդե՞պ են այսուհետ ավելի օբյեկտիվ լինելու, կամ Փաշինյանին քաղաքական դաշտում վերակենդանացրած Քոչարյան Ռոբերտի հանդե՞պ են սկսել օբյեկտիվ լինել: Թույլ տվեք ենթադրել, պարո՛ն նախագահ, որ իմ թվարկածից և ոչ մի բան տեղի չի ունեցել: Կենթադրեմ նաև,որ չի էլ ունենա, ու չի ունենա շատ պարզ պատճառով. իրենք գիտեն, որ ինչ էլ անեն կամ չանեն,հենց ձեր շրջապատի մեծ մասը միևնույն է երազելու է իրենց տակ պառկել՝ ինքնակամ արդարացնելով «մեր» հանդեպ ձեռնարկված յուրաքանչյուր ստորություն: Ռուս խաղաղապահների կենցաղային կարիքների համար ջրագիծ տանող տղերքին գնդակահարած ադրբեջանցուն բան չի լինի, իսկ իր որդուն սպանելու համար ադրբեջանցիների վրա խլապուշկա գցածին ռուսները ձերբակալեցին: Սա է օբյեկտիվ իրականությունը: Այն օբյեկտիվ է, քանի որ Մոսկվան գիտի, որ Արցախում հերթ են կանգնած իրենց տակ պառկել ցանկացող «հայրենասերները»: Պետք եղավ՝ հենց հայերն էլ կդատեն իրենց հայրենակիցն ու կմեղադրեն ժողովրդին, որն, իբր թե, չկռվեց կամ, իբր թե, Նիկոլ ընտրեց...   Արթուր Դանիելյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր