00:00:00

Նոյեմբերի 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. Եղանակը Հայաստանում

19:48, 13 նոյեմբեր 2021 Հասարակություն

Հանրապետության տարածքում` նոյեմբերի 13-ի ցերեկը, 14-15-ը, 16-ի գիշերը, 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հյուսիս-արևելյան 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում Նոյեմբերի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը Երեւանում կլինի -1+1, վաղը ցերեկը՝  +11+13։ Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ +5+10, Կոտայքի լեռներում գիշերը՝ -3-7, ցերեկը՝ +6+9, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +8+10, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ +4+9, Լոռիում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ +7+11, Տավուշում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +8+12, Արագածոտնի լեռներում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ +5+8, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -3+1, ցերեկը՝ +9+11, Արարատում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +10+13, Արմավիրում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +10+13, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +6+10, Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +10+13, Սյունիքի հովիտներում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +9+13, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ +5+8, Արցախում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +9+13։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր