00:00:00

Արցախում կորոնավիրուսով վարակման 55 նոր դեպք է գրանցվել. 2 քաղաքացի է մահացել. 23 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է

18:17, 13 նոյեմբեր 2021 Հասարակություն

Նոյեմբերի 12-ին կատարվել է 212 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 55 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 146 վարակակիր: Բժիշկները 23 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 61-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Կորոնավիրուսային հիվանդության հետևանքով արձանագրվել է 2 մահվան դեպք։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 19984 քաղաքացու հետազոտություն, որից 3114-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր