00:00:00

Հիմա ես հավաքել եմ ինձ եւ սկսում եմ ապրել նորովի․․․ Նորովի նայել աշխարհին, նորովի զգալ իմ երեխային․ Անահիտ Սիմոնյանի նոր գրառումը

17:29, 13 նոյեմբեր 2021 Շոուբիզնես

Անահիտ Սիմոնյանը՝ ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկոյի նախկին կինը, Ինստագրամյան էջում նոր գրառում է կատարել, որում խոսել է իր ապրումների, ապագայի, Հայկոյի ներկայությունը զգալու, որդու դաստիարակության, առաջ նայելու մասին։
«Շատ բան եմ ցանկանում ասել, բայց կսահմանափակեմ գլխավորով։ Կյանքում միշտ չէ, որ ամեն ինչ մեր երազածով եւ պատկերացրածով է տեղի ունենում․․․ կյանքը երբեմն շատ դաժան հարված կարող է հասցնել մեզ։ Ես հավատում եմ՝ մենք մի օր կհանդիպենք, եւ ոչ ոք չգիտի ու չի կարող կանխատեսել, թե մեզ համար սովորական օրերից որ օրը դա տեղի կունենա։ Այդ պատճառով մենք պետք է չմոռանանք գնահատել կյանքը, գնահատել հարազատներին, խոսել այն մասին, թե որքան շատ ենք սիրում նրանց, որպեսզի հետո ուշ չլինի, քանի որ ամեն օրն Աստծո պարգեւն է եւ քանի դեռ Աստված տալիս է մեզ այդ հնարավորությունը պետք չէ բաց թողնել այն… արտահայտել մեր սերը մի մարդու հանդեպ, որը գնացել է հավերժություն մենք կարող ենք միայն աղոթքով..․ Ես չեմ նեղանում Աստծուց, որ նա իմ երեխային առանց հոր թողեց, քանի որ դա նրա կամքն էր․․․   Թեեւ չեմ կարողանում համակերպվել տեղի ունեցածի հետ, բայց, ավաղ, այլեւս ոչինչ փոխել ու վերադարձնել հնարավոր չէ… ես պատրաստ չեմ եղել այդ հարվածին, բայց Աստված ինձ ուժեղ է ստեղծել եւ երկար տարիներ թրծել է, որ կարողանա դիմանալ այս ցավին եւ իր երեխայի համար դառնալ ուժեղ մայր, քանի որ հայրիկին ոչ ոք չի կարող փոխարինել այս աշխարհում… Հայկոն նույնպես գիտեր, որ ես ուժեղ եմ, եւ նա շատ կտխրեր՝ տեսնելով ինձ կոտրված ու անօգնական, ինչպիսին եղել եմ հիվանդանոցում նրա գտնվելու եւ նրա մահվան մասին լսելու ժամանակ։
Հիմա ես հավաքել եմ ինձ եւ սկսում եմ ապրել նորովի․․․ Նորովի նայել աշխարհին, նորովի զգալ իմ երեխային, նորովի տեսնել այն ամենը, ինչ շրջապատում է ինձ, ցավոք, նորովի ապրել առանց նրա… Ես ուզում եմ աշխարհը ցույց տալ երեխայիս, իմ աշխարհը , որտեղ չկա չարություն, նախանձ, կեղտ ու չկան դատավորներ։ Իմ աշխարհում նա միայն բարին կտեսնի, իմ որդին կլինի հայրենասեր եւ իր հայրենիքի պաշտպան՝ կոփված կյանքի ցանկացած բարդության դեմ։ Ես ոչ ոքի թույլ չեմ տա մեզ նեղացնել», – գրել է Անահիտը, ապա հավելել, որ նրա մեջ այժմ կա նաեւ Հայկոյի ուժը, որը պաշտել է իր երեխային, պաշտպանել նրան ցանկացած ձախողությունից։ Հայրիկ, ով եղել է ամենաբարին, չի նեղացրել ոչ ոքի ու ապրել է լավ կյանք, քանի որ բարի էր ներքուստ։ Անահիտը հույս է հայտնել, որ Հայկոն նրանց երբեք միայնակ չի թողնի, կօգնի իրեն, որպեսզի ճիշտ եւ արժանապատիվ կերպով դաստիարակի իրենց որդուն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր