00:00:00

Կապանում ՔՊ ավագանու ցուցակը «զարդարում են» նախկին ՀՀԿ-ականները

17:14, 13 նոյեմբեր 2021 Հասարակություն

Կապանի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի վերջին օրը կապանցիները զավեշտալի բացահայտում են արել իշխանական ՔՊ -ի ընտրողների համար։ Պարզվում է՝  Նիկոլ Փաշինյանի խղճուկ կադրային ռեզերվում շարունակում են գլխաքանակ ապահովել նախկին ՀՀԿ -ականները։ Այսպես` միայն Կապանում ՔՊ ավագանու ցուցակի առաջին երեսուն տեղերում Պապիկյան Սուրենն ու սյունեցի  Արմեն Խաչատրյանը  խցկել են 10 ՀՀԿ-ականի։ Եվ սա այն դեպքում, երբ հեղափոխականների ողջ լոբբինգն  ու քաղաքականությունը կառուցված է նախկինների հանդեպ ատելություն քարոզելու եւ նրանց մերժելու հենքի վրա։ Նշենք, որ նոյեմբերի 14-ին համամասնական ընտրակարգով ընտրություններ տեղի կունենան Տավուշի մարզկենտրոն Իջեւան, Սյունիքի մարզկենտրոն Կապան եւ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքներում։ Այդ օրը  ՏԻՄ ընտրություններ կլինեն նաեւ Կոտայքի մարզի Արզնի եւ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքներում, որոնք կանցկացվեն մեծամասնական ընտրակարգով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր