00:00:00

Ռուսաստանում միգրանտներին փոխարինող են գտել

02:23, 13 նոյեմբեր 2021 Հասարակություն

Ռուսաստանի նախագահին կից Մարդու իրավունքների խորհրդի նախագահ Վալերի Ֆադեեւը միգրանտներին փոխարինող է գտել՝ առաջարկելով նրանց փոխարինել մարզերից աշխատողներով, հաղորդւոմ է «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանը։ «Ասում են՝ ռուսները չեն ուզում աշխատել։ Ես չեմ հավատում։ Միգրանտների հոսք է հաստատվել, միլիոնավոր մարդիկ են գալիս այստեղ, բայց ունե՞նք կազմակերպություններ, որոնք փորձել են հավաքագրումներ կազմակերպել Ռուսաստանի մարզերում։ Ես այդ մասին չեմ լսել»,-ասել է Ֆադեեւը։ Կառավարությունն ակնկալում է 25 տարում միգրանտների ռեկորդային աճ՝ մինչեւ 398 հազար մարդ։ Վերջին անգամ միգրացիայի աճը գերազանցել է 400 հազարը 1996թ.։ 2020 թվականին այդ ցուցանիշը կազմել է 106 հազար։ Նախագահին կից ձեռնարկատերերի իրավունքների հանձնակատար Բորիս Տիտովը սեպտեմբերի կեսերին ասել էր, որ թոշակառուները կարող են լուծել օտարերկրյա աշխատուժի պակասի խնդիրը։ Նրա խոսքով՝ թոշակառուները ցանկանում են աշխատել եւ պատրաստ են փոխարինել միգրանտներին, սակայն նրանք դա չեն անում, որպեսզի պահպանեն կենսաթոշակների ինդեքսավորումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր