00:00:00

Վերաքննիչ քրեական դատարանն ազատ է արձակել նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանին

00:39, 13 նոյեմբեր 2021 Հասարակություն

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ արդարամիտ դատավոր Ալեքսանդր Ազարյանի ԲՀԿ նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանին ազատ արձակելու որոշում է կայացրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռաֆայել Ամիրխանյանը։ «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ արդարամիտ դատավոր Ալեքսանդր Ազարյանի` բավարարեց բողոքս, բեկանեց Առաջին ատյանի դատարանի որոշումը եւ Ջանիբեկ Հայրապետյանին ազատ արձակեց կալանքից։ Ի վերջո արդարությունը հաղթեց, իսկ պարոն Ազարյանը եւս մեկ անգամ ապացուցեց, թե որն է իրական Դատավորի բուն առաքելությունը` իսկական արդարադատություն իրականացնելը»,- գրել է նա։ Ջանիբեկ Հայրապետյանը մեղադրվում էր ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը)։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր