00:00:00

«Զանգեզուրի միջանցքը կապելու է թյուրքական աշխարհի բոլոր երկրները». Ալիևը հույս է հայտնել, որ «Հայաստանը կհրաժարվի Անկարային և Բաքվին իր տարածքային հավակնություններից»

23:22, 12 նոյեմբեր 2021 Հասարակություն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Ստամբուլում Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի 8-րդ գագաթնաժողովում, հույս է հայտնել, որ «Հայաստանը կհրաժարվի Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ իր տարածքային հավակնություններից»։ «Հուսով եմ, որ Հայաստանը կհրաժարվի իր տարածքային հավակնություններից Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ, իսկ եթե ոչ, ապա ավելի կվատթարացնի իր դիրքերը»,- ասել է Ալիևը։ Նա նաև ասել է, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է թյուրքական աշխարհի հզորացման համար։ Ալիևը հիշեցրել է, որ «20-րդ դարի 20-ականներին խորհրդային ղեկավարության որոշմամբ Ադրբեջանը փաստացի մասնատվել է, և «ադրբեջանական տարածքի» (չակերտները՝ Tert.am) մի մասը փոխանցվել է Հայաստանին»։ «Այսպիսով, թյուրքական աշխարհը մասնատվել է, և այսօր մենք կրկին միավորում ենք թյուրքական աշխարհի աշխարհագրությունը լոգիստիկ նախագծերի միջոցով»,- ասել է Ալիևը։ Միաժամանակ նա նշել է, որ «տարածաշրջանային մակարդակով ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի հաղթանակը նշանակում է կապի և նյութատեխնիկական ապահովման զարգացում, և այս տեսանկյունից կարևոր է «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Tert.am) բացումը»։ «Սա (Զանգեզուրի միջանցքի գործարկումը) շատ լայն հնարավորություններ կբացի ողջ տարածաշրջանի համար։ Այս միջանցքը լավ ներուժ ունի, այն կապելու է թյուրքական աշխարհի բոլոր երկրները, մեզ կապելու է Եվրոպայի հետ։ Սա շատ կարևոր նախագիծ է»,- հավելել է Ադրբեջանի նախագահը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր