00:00:00

Վերաքննիչ քրեական դատարանն ազատ է արձակել նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանին․ փաստաբան

20:15, 12 նոյեմբեր 2021 Հասարակություն

Փաստաբան Ռաֆայել Ամիրխանյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ Վերաքննիչ քրեական դատարանն ազատ է արձակել ԲՀԿ նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանին։ «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ արդարամիտ դատավոր Ալեքսանդր Ազարյանի` բավարարեց բողոքս, բեկանեց Առաջին ատյանի դատարանի որոշումը և Ջանիբեկ Հայրապետյանին ազատ արձակեց կալանքից։ Ի վերջո արդարությունը հաղթեց, իսկ պարոն Ազարյանը ևս մեկ անգամ ապացուցեց, թե որն է իրական Դատավորի բուն առաքելությունը` իսկական արդարադատություն իրականացնելը»,– ասվում է գրառման մեջ։ Ջանիբեկ Հայրապետյանը մեղադրվում էր ՔՕ 112 հոդվածի առաջին մասով՝ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր