00:00:00

ԱՄՆ-ի երեք համալսարաններում տարհանում են հայտարարել ռումբերի մասին հաղորդումներից հետո. ABC

15:39, 12 նոյեմբեր 2021 Հասարակություն

Հարավային Կալիֆոռնիայի համալսարանը, Նյու Յորքի համալսարանը և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտն ուսանողական ավանների տարհանման հրամաններ են արձակել՝ պայթյունի սպառնալիքների պատճառով: Այդ մասին հայտնում Է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ABC հեռուստաընկերությանը: Ռումբի մասին տեղեկատությունը, որն իբրև դրված է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի տարածքում, շենքերի զննումն ավարտած իրավապահ մարմիններն արդեն անվանել են անհավաստի, բուհը շարունակում է աշխատանքը: Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տարածքում պայթուցիկ սարքի գտնվելու վկայություններ նույնպես չեն հայտնաբերվել: Վերջին շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում մի քանի բուհեր տարհանել են անձնակազմին և ուսանողներին պայթյունի սպառնալիքների պատճառով, որոնք հետագայում եղել են սուտ: Այսպես, նոյեմբերի 5-ին տարհանում է կատարել Եյլի համալսարանը, նոյեմբերի 7-ին Կոլումբյան, Քոռնելի և Բրաունի համալսարանները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր