00:00:00

Ռուսաստանում էլեկտրական գմբեթ են ստեղծում՝ կարևոր կառույցներն անօդաչուների խմբակային հարձակումից պաշտպանելու համար

15:38, 11 նոյեմբեր 2021 Հասարակություն

Ռուսաստանի Զինված ուժերի ակադեմիայի ռազմական գիտնականները նոր համալիր են ստեղծում ծայրահեղ կարևոր ենթակառուցվածքներն անօդաչուների խմբակային հարձակումից պաշտպանելու համար: Ինչպես ներկայացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով «Ռոսպատենտ»-ին, խոսքը գմբեթաձև էլեկտրական պատնեշի մասին է, որն ունակ է հետ մղել և ոչնչացնել անօդաչուները: Գերատեսչության կայքում հրապարակված նկարագրության համաձայն՝ սարքը կազմված է կառավարվող էլեկտրականացված պարիսպից՝ երկու ցանցանման գմբեթի տեսքով, ռադիոէլեկտրոնային հայտնաբերման միջոցներից, օպերատորի ավտոմատացված աշխատատեղից և էլեկտրական էներգիայի փոխակերպման սարքավորումից, ինչպես նաև սնուցման աղբյուրից և տեսադիտարկման համակարգից: Համալիրը նախատեսված է ծայրահեղ կարևոր կառույցների, այդ թվում՝ ատոմային էլեկտրակայանի և նավթամբարների պաշտպանության համար: Պարիսպը համալրված է ԱԹՍ-ներ հայտնաբերելու ռադիոէլեկտրոնային համակագով, որը թույլ է տալիս որոշել անօդաչու թռչող սարքերի քանակը, դրանց տեղաշարժման պարամետրերը, որոնց հիման վրա իրականացվելու է պաշտպանիչ էլեկտրական պարսպի գործունեությունը: Փաստաթղթի համաձայն՝ նորույթի նպատակահարմարությունը դրա խնայողականությունն է շահագործման ժամանակ, քանի որ անօդաչուների խմբակային հարձակման պարագայում ավանդական պաշտպանական համալիրների կիրառումը, որոնք նախատեսում են անօդաչուի խոցումը զինամթերքով, ծախսատար է, և այդ թիրախներին խոցելու հավանականությունը նվազում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր