00:00:00

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ

01:29, 11 նոյեմբեր 2021 Հասարակություն

Նոյեմբերի 10-ին Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ, որը նախագահում էր խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը:
Նիստի քննարկմանն է ներկայացվել «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը օրինափաթեթը ներկայացնելուց հետո նշել է, որ ԱԺ սոցիալական և առողջապահության հանձնաժողովի նիստում «Ազատ հայրենիք – ՔՄԴ» խմբակցության կողմից ներկայացրած առաջարկներն ընդունվել և ներառվել են փաթեթում:
Օրինափաթեթը գլխադասային հանձնաժողովի կողմից նախապես արժանացել էր հավանության: Խորհրդարանը 29 կողմ ձայնով օրենքների նախագծերն ընդունեց որպես օրենք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր