00:00:00

Սպիտակի թռչնաբուծական կոմբինատը մանկական զարգացման կենտրոնին հավի կրծքամիս չի մատակարարել. հերքում

00:55, 11 նոյեմբեր 2021 Հասարակություն

Սպիտակի թռչնաբուծական կոմբինատի տնօրեն Վահագն Գեւորգյանը NEWS.am-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունը, թե «Էլկա» մանկական զարգացման կենտրոնի ձեռքբերված հավի կրծքամիսը, որից հնարավոր է թունավորվել են երեխաները, եղել է իրենց արտադրության։ «Մենք «Էլկա» մանկական զարգացման կենտրոնին հավի կրծքամիս չենք մատակարարել։ Մեր հավաստի տվյալով, մանկական կենտրոնի կողմից ձեռքբերված հավի միսը եղել է ներմուծված»,– ասաց Վահագն Գեւորգյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 9-ի երեկոյան սննդային թունավորման կասկածով «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 8 երեխա, իսկ Ինֆեկցիոն ազգային կենտրոն՝ 1 երեխա։ «Մուրացան» համալսարանական հիվանդանոց տեղափոխված երեխաները դուրս են գրվել։ NEWS.am-ի հետ զրույցում, «Էլկա» մանկական զարգացման կենտրոնի տնօրեն Գայանե Տեր–Պետրոսյանն ասել էր, որ երեխաները կերել էին բրնձով շիլա եւ հավի կրծքամիս։ Նրա խոսքով, հավի կրծքամիսը եղել է տեղական արտադրանք՝ «Սպիտակ» ընկերության արտադրության, իսկ բրինձը թաիլանդական է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր