00:00:00

Ինչպե՞ս է կորոնավիրուսի նոր տարբերակներին հաջողվում խուսափել հակամարմիններից

19:48, 10 նոյեմբեր 2021 Հասարակություն

Ինչպե՞ս եւ ինչո՞ւ են կորոնավիրուսի դելտա եւ կապպա տարբերակները կարողանում խուսափել չեզոքացնող հակամարմիններից։ Այս հարցը որոշել են հասկանալ ԱՄՆ-ի գիտնականները, որոնց հոդվածը հրապարակվել է Science ամսագրում։ Վաշինգտոնի համալսարանի գիտնականները պլազմայի նմուշներ են հավաքել 22-ից 66 տարեկան 37 մարդկանցից, ովքեր նախկինում պատվաստվել էին Moderna, Pfizer կամ Johnson & Johnson-ով: Ինչպես պարզվել է, SARS-CoV-2-ի դելտա, կապպա եւ դելտա պլյուս տարբերակներով հիվանդների մոտ պատվաստման ընթացքում արտադրված հակամարմինների չեզոքացնող ունակությունը նվազել է: Ամենամեծ նվազումը գրանցվել է դելտա-պլյուս-տարբերակի դեպքում: Գիտնականները նաեւ նկատել են, որ Johnson & Johnson պատվաստանյութ ստացածների կեսի մոտ հակամարմինները կորցրել են վիրուսի տարբերակներից մեկը չեզոքացնելու ունակությունը։ Կրիոէլեկտրոնային մանրադիտակի օգնությամբ հետազոտողներն ուսումնասիրել են S-սպիտակուցների մուտացիաները (բջիջը վարակելու հիմնական գործիքները) կորոնավիրուսի երեք տարբերակներում։ Պարզվել է, որ դելտա տարբերակը սպիտակուցի N-ծայրային դոմենի «ապշեցուցիչ վերադասավորման» է ենթարկվել, ինչը թույլ է տվել նրան ավելի պլաստիկ դառնալ հակամարմիններից խուսափելու ժամանակ։ Ընդ որում, դելտա եւ կապպա տարբերակներում ACE2 ընկալիչին միանալու ունակությունն Ուհանի տարբերակի հետ համեմատելի է մնացել, իսկ դելտա պլյուս տարբերակում նույնիսկ նվազել է: Գիտնականները վերլուծել են կորոնավիրուսի տարբերակների փոխազդեցությունը 11 հակամարմինների հետ։ Պարզվել է, որ հակամարմիններից մեկը՝ S2X303-ը, կարող է խաչաձեւ արձագանքել միանգամից մի քանի տարբերակների հետ: Մասնագետները նաեւ վերլուծել են, թե ինչպես է այն չեզոքացնում կորոնավիրուսը եւ պարզել, որ այն կապվում է N-ծայրային դոմենի անսովոր, գրեթե 90 աստիճանով այլ հակամարմիններից տարբերվող անկյան տակ։ Հետազոտողները հույս ունեն, որ իրենց հայտնագործությունները կօգնեն նոր պատվաստանյութեր մշակել կորոնավիրուսի դեմ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր