00:00:00

Շրի Լանկայում ջրհեղեղների եւ սելավների հետեւանքով առնվազն 16 մարդ է զոհվել

22:59, 10 նոյեմբեր 2021 Հասարակություն

Առնվազն 16 մարդ է զոհվել Շրի Լանկայում ջրհեղեղների եւ սելավների հետեւանքով մեկ շաբաթից ավել տեւած հորդառատ անձրեւներից հետո, հայտնում է AP-ն։ Աղետների օգնության կենտրոնը հայտնել է, որ ավելի քան 5000 մարդ է տեղահանվել իրենց տներից: Մահվան դեպքերի մեծ մասը տեղի է ունեցել կայծակի հարվածների եւ ջրահեղձման հետեւանքով։ Հաղորդվում է, որ առնվազն մեկ մարդ անհետ կորել է։ Շրի Լանկայում հոկտեմբերն ու նոյեմբերը մուսսոնների սեզոնն է: Սակայն երկրի մեծ մասում այս տարի սովորականից ավելի շատ տեղումներ են գրանցվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր