00:00:00

Արցախի ԱԺ նախագահն ընդունել է Իշխան Սաղաթելյանին և ներկայացրել ավերիչ պատերազմի հետևանքները

22:52, 10 նոյեմբեր 2021 Հասարակություն

Նոյեմբերի 10-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանին: Այս մասին հայտնում է Արցախի ԱԺ աշխատակազմը: Արթուր Թովմասյանը ողջունել է Իշխան Սաղաթելյանին հայրենիքում գտնվելու առիթով և խոսել 2 եղբայրական խորհրդարանների փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հարցերի շուրջ: ԱԺ նախագահը ներկայացրել է 2020թ. ավերիչ պատերազմի հետևանքները, անդրադարձել գերխնդիրների շուրջ ՀՀ և ԱՀ խորհրդարանների միասնական տեսակետով միջազգային տարբեր կառույցներում ներկայանալը:
Իշխան Սաղաթելյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել  միջխորհրդարանական գործունեության կարևորությունը: Հանդիպմանը քննարկվել են խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը ներկա էին ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր