00:00:00

Պարզվել է կնոջ ծեծի ենթարկած տղամարդու ինքնությունը

22:11, 10 նոյեմբեր 2021 Հասարակություն

Այսօր համացանցում մի տղամարդու կողմից կնոջը ծեծի ենթարկելու վերաբերյալ տեսանյութ էր տարածվել։ Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Երևանի Արմենակյան փողոցում։ Պարզվել է տեսանյութում երևացող տղամարդու ինքնությունը։ Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Ոստիկանության Կենտրոնական բաժնում նախապատրաստվում են նյութեր։ Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել որում երեւում է, թե ինչպես է փողոցում մի տղամարդ հարվածներ հասցնում եւ քաշքշում մի կնոջ։ Տեսանյութում ականատեսների մեկնաբանությունից ենթադրվում է, որ նրանք ամուսիններ են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր