00:00:00

Չպետք է թույլ տանք, որ մեզ թմրեցնեն ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ. ՀՀ ՄԻՊ

14:49, 09 նոյեմբեր 2021 Հասարակություն

Ադրբեջանական իշխանությունների խաղաղասիրական հայտարարությունները կեղծ են: Պետական հովանավորչությամբ հայատյացությունն ու թշնամանքի քարոզը ավելի են խորանում, թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի բնակչության իրավունքների խախտումների հիմքում են և ունեն 2 հենասյուն՝ էթնիկ ու կրոնական: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Ադրբեջանական այս քաղաքականությունը սպառնալիք է նաև այն երկրների ժողովրդավարությունների ու մարդու իրավունքների համար, որտեղ ապրում են հայեր ու ադրբեջանցիներ: Դա ողջ աշխարհում երկու ժողովուրդների միջև թշնամանքն ակտիվ պահելու քաղաքականություն է: Խաղաղությունը մեզ համար բարձրագույն արժեք է: Անընդունելի է որևէ թշնամանք: Չպետք է թույլ տանք, որ մեզ թմրեցնեն ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ»,-գրել է Արման Թաթոյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր