00:00:00

Արարատի ոստիկանները բացահայտել են հրազենի օգտագործմամբ մարմնական վնասվածք պատճառելու դեպքը

23:10, 08 նոյեմբեր 2021 Հասարակություն

Նոյեմբերի 7-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Արարատի բաժին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ստորին վերջույթների հրազենային վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 56-ամյա տղամարդ: Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողները ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզել են, որ ժամը 18.15-ի սահմաններում Արարատ քաղաքի Սալակիթների փողոցում 38-ամյա տղամարդն իր մոտ ապօրինի պահվող երկփողանի հրացանով կրակել է 56-ամյա տղամարդու ուղղությամբ՝պատճառելով վնասվածքներ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, 38-ամյա տղամարդը հայտնաբերվել է և, իր «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին և տվել խոստովանական բացատրություն: Հրացանն առգրավվել է: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր