00:00:00

Խաչատուր Սուքիասյանի եղբոր վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան. հաստատվել է մեղադրական եզրակացությունը

22:55, 08 նոյեմբեր 2021 Հասարակություն

Իշխանական գործարար և պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ զինված խուլիգանության մեջ մեղադրվող Ռոբերտ Սուքիասյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան։ ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ մեղադրական եզրակացությունը հաստատվել է և գործի հետ ուղարկվել դատարան։ Ինչ վերաբերում է Ռոբերտ Սուքիասյանին 50 մլն դրամի չափով գրավի դիմաց ազատելու դատարանի որոշմանը, ապա դատախազությունից հայտնել են, որ վերաքննիչ բողոքն արդեն պատրաստվում է առաջիկայում ներկայացնելու համար։ Սուքիասյանի եղբոր մասնակցությամբ զինված միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 18-ին՝ մի կնոջ ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ առաջացած տարաձայնության պատճառով։ Կինը ամուսնուն բողոքել է, թե իրեն վիրավորել են, ամուսինն ընկերների հետ, որոնց թվում եղել է նաև Ռոբերտ Սուքիասյանը, պարզաբանումների է կանչել կնոջ մատնանշած երիտասարդներին։ Հնչել են կրակոցներ, որի հետևանքով կան նաև տուժածներ։ ՔԿ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հրազենը կիրառել է Խաչատորի Սուքիասյանի եղբայրը, որին մեղադրանք է առաջադրվել զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ, իսկ «Browning» տեսակի հրազենը, որը գտնվել է վերջինիս մոտ, եղել է օրինական հիմքով։ Այն եղել է Արցախի նախագահ կողմից որպես պարգև տրված զենք։ Թե ինչ ծառայությունների համար է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը զենքով պարգևատրվել Սուքիասյանի եղբորը, պարզ չէ, սակայն հայտնի է, որ այն օգտագործվել է Երևանի կենտրոնում՝ «ռազբորկայի» ժամանակ։
Վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Ռոբերտ Սուքիասյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու հատկանիշներով և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը բավարարվել է, բայց փաստացի նա կալանքի տակ չի գտնվում արդեն մոտ երկու ամիս։ Քրեական գործող մեղադրանք է առաջադրվել նաև 46-ամյա տղամարդու և տուժող Նարեկ Կարապետյանին։ Սույն քրեական գործով տուժողները ԱՄՆ քաղաքացիներ են, և գործին Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում։ Թերևս, դա էլ հաշվի առնելով՝ իշխանությունները որոշել էին Խաչատուր Սուքիասյանի եղբորը ձևականորեն կալանավորելու որոշում կայացնել՝ ամերիկացիներին ցույց տալու համար, իբր օբյեկտիվ քննություն են իրականացնում, սակայն գործնականում իշխանական օլիգարխ-պատգամավորի եղբայրը արգելանքի տակ չէր գտնվում, վերջինս իր կալանավորման ժամկետն անցկացրել է քաղաքացիական հիվանդանոցում։ Քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը նախաքննության ավարտ է հայտարարել և փոխել Խաչատուր Սուքիասյանի եղբոր մեղադրանքի նկարագրությունը՝ նշելով, թե իբրև վերջինս դեպքի վայրում հայտնվել է պատահաբար, սակայն զենքի գործադրմամբ խուլիգանության հոդվածը չի վերաորակել։ Նախաքննության ավարտից առաջ վարույթն իրականացնող մարմինը դադարեցրել է մեղադրյալներից մեկի նկատմամբ քրեական հետապնդումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր