00:00:00

Ադրբեջանը իր հաղթանակի համար պարտական է թուրքական Bayraktar-ներին

22:28, 08 նոյեմբեր 2021 Հասարակություն

Ադրբեջանն օգտագործել է թուրքական անօդաչու թռչող սարքեր 44-օրյա պատերազմի առաջին գծի բոլոր գործողություններում։ Այս մասին ասվել է ադրբեջանական TRT HABER հեռուստաալիքի ռեպորտաժում, որը նվիրված էր Արցախյան երկրորդ պատերազմում Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի դերին։ Նշվում է, որ Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերը Արցախում հաղթանակի կարևոր գործոններից են։ «Թուրքական անօդաչու թռչող սարքերը փոխել են պատերազմի հայեցակարգը համաշխարհային մասշտաբով»,- ասվում է զեկույցում։  Ըստ իրենց հաշվարկների՝ պատերազմի 44 օրերի ընթացքում ԱԹՍ-ները կատարել են շուրջ 3000 ժամ շարունակական թռիչքներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր