00:00:00

Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում իր առաքելությունն ավարտող Շոմբի Շարփին

22:19, 08 նոյեմբեր 2021 Հասարակություն

Նոյեմբերի 8-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում իր առաքելությունն ավարտող ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին՝ հայտնում են ԱԳՆ-ից։ Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Շոմբի Շարփին Հայաստանում իր առաքելությունն իրականացնելու ժամանակահատվածում ծավալած աշխատանքների համար և հաջողություններ մաղթել նրա հետագա գործունեության մեջ: Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի մասնագիտացված մարմինների աջակցությունը Հայաստանին, այդ թվում՝ ժողովրդավարական բարեփոխումների և կայուն զարգացմանն ուղղված ջանքերի համատեքստում։ Անդրադարձ է կատարվել կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի շրջանակներում համագործակցությանը։ Քննարկվել են 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի տուժած բնակչությանն օգնություն տրամադրելուն ուղղված ջանքերը: Այդ համատեքստում նախարար Միրզոյանը կարևորել է միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի մասնագիտացված մարմիների՝ Արցախ անխոչընդոտ մուտքն ապահովելու անհրաժեշտությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր