00:00:00

Կասեցվել է Ռինդ գյուղում գործող արտադրամասերից մեկի պանրի արտադրության գործառույթը

21:04, 08 նոյեմբեր 2021 Հասարակություն

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց Ձորի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Կամարի» ՍՊԸ-ին պատկանող պանրի արտադրամասում (Վայոց ձորի մարզ, գ. Ռինդ): ՍԱՏՄ-ից հայտնում են, որ պանրի առկա խմբաքանակից վերցվել են նմուշներ և տրվել լաբորատոր հետազոտության, որ արդյունքում «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձարկման արձանագրության համաձայն, «Լոռի» պանրի նմուշը ԱՑԽՄ ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի մասին պահանջներին: «Կամարի» ՍՊԸ-ին պատկանող արտադրամասի արտադրական առանձին գործառույթը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր